20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Տան բակում 80-ամյա ծերունու՝ բռնության հետքերով դի է հայտնաբերվել

Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկետափ գյուղի կայարանամերձ փողոցի տներից մեկում տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված փողոցի թիվ 11 տան բակում հայտնաբերել են 80-ամյա Սարգիս Թադևոսյանի դին՝ բռնության հետքերով։

Փաստի առթիվ Վեդիի քննչական բաժնի քննիչ Վահե Զոհրաբյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ