24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նորից տանում են. Ժողովուրդ

Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք շարունակում են բանակից բենզին հափշտակել:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ իրավապահները նման դեպք են բացահայտել` կապված ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ավտոծառայության պետ Արթուր Շամիրյանի հետ: Ըստ այդմ, ավտոծառայության պետ Արթուր Շամիրյանին վստահվել է զորամասին պատկանող 3210լ ավտոբենզին եւ 1868լ դիզելային վառելիքը: Բայց նա օգտվելով իր պաշտոնեական դիրքից՝ յուրացրել է այն` զորամասին պատճառելով 1 միլիոն 480 հազար 740 դրամի վնաս:

Ավելին՝ իրավապահները պարզել են, որ ՊՆ պաշտոնյան թաքցնելով իր այդ գործողությունները՝ 2017 թվականի մարտ եւ ապրիլ ամիսների տեղեկագրերում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել:

Եվ ահա այս արարքի համար նրան մեղադրանք է առաջադրվել յուրացման եւ պաշտոնական փաստաթղթեր կեղծելու համար: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին:

Օրվա այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ