17 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սիրահարվել էր աշուղի երգերին. հուզիչ պատմություն/տեսանյութ/

Ռոստովում բնակվող Հասմիկը  աշուղ Սահանուշի հետ ծանոթացավ համացանցի միջոցով: Իր խոսքով՝ սիրահարվել է նրա երգերին: Ամառային արձակուրդը որոշել է նվիրել սիրելի աշուղին.«Ուզում էի ծանոթանալ նրա հետ, ապրել նրա տանը, տեսնել, թե ինչպես է ստեղծագործում…»:

Հայաստանում առաջին անգամ հանդիպեցին իրար: Տիկին Հասմիկը հուզվում է, աշուղը առավել:

Տիկին Հասմիկը նշում է, որ հաճախ է արտասվել Սահանուշի «Մայրիկ» երգը լսելիս: Հիմա առիթ ունի գրկելու իր համար թանկ աշուղին:

Ռուսաստանաբնակ հայուհին աշխատում է ոստիկանության համակարգում, բազմազբաղ կին լինելով հանդերձ զգացել է հայրենիքի ու արյան կանչը, որը արտահայտվել է  աշուղ Սահանուշի երգերի միջոցով:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ