25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ադրբեջանն այնքան խելոք չէ, որ մեզ մոտ զենք վերանորոգի. Արտակ Զաքարյան

«Մեր շահագրգռվածությունը միանալ այս պայմանագրին առաջացել է հայ-ռուսական ռազմատեխնիկական կոմիտեի համատեղ աշխատանքների շրջանակներում։ Ելնելով մեր սպառազինության և զինտեխնիկայի ձեռքբերման, սպասարկման և մի շարք այլ կարևոր խնդիրների անհրաժեշտություններից՝ ՊՆ-ն շատ կարևորում է այս համաձայնագրին միանալը, որովհետև դա հնարավորություն է տալու շուկայական գներով սպասարկման և վերանորոգման ծառայություններ ձեռք բերել», -այսօր ԱԺ-ում Ռուսաստանի և Բելառուսի կառավարությունների միջև ստորագրված «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման մասին»» 2000 թ.-ի փետրվարի 11-ի համաձայնագրի քննարկմանն ասաց Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը:

«Ֆինանսաարդյունաբերական խմբի ղեկավարի տեղակալի պաշտոնը ստանձնում է ՀՀ-ն, ՀՀ-ն ստանձնում է նաև պարտավորություն և պայմանագիրը վավերացնելուց հետո կառավարությունը պետք ներկայացնի գործարանների այն ցանկը, որոնցով մասնակցելու է արդյունաբերական խմբի աշխատանքներին», – նշեց Զաքարյանը:

«Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հարց հնչեցրեց՝  չկա՞ մտավախություն, որ այս գործարաններում ադրբեջանական զենքեր կվերանորոգվեն: Ի պատասխան՝ Արտակ Զաքարյանն ասաց, որ բոլոր զենքերը սերտիֆիկացված են և վերանորոգողը տեսնելու է, թե ինչ զենք է վերանորոգում։

«Ադրբեջանն այնքան խելոք չէ, որ մեզ մոտ զենք վերանորոգի», – հավելեց Արտակ Զաքարյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ