25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանը և Ռուսաստանը որոշել են համատեղ ՀՕՊ համակարգի զորախմբի կազմը

Հայաստանը և Ռուսաստանը որոշել են Կովկասում հավաքական անվտանգության հակաօդային պաշտպանության միասնական համակարգի շրջանակում գործող զորքերի կազմը։ Այդ մասին հայտարարել է գլխավոր շտաբի ղեկավար, ՌԴ Օդիատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ- լեյտենանտ Պավել Կուրաչենկոն, գրում է РИА Новости-ն։

«Որոշվել է զորքերի ցանկը, որը Ռուսաստանի Դաշնությունը և Հայաստանի Հանրապետությունը կհատկացնեն Կովկասում հավաքական անվտանգության հակաօդային պաշտպանության միասնական համակարգին», – ասել է նա օդային պաշտպանության համակարգող հանձնաժողովի նիստում:

Կուրաչենկոն նշել է, որ սկսվել է ՀՕՊ Միացյալ տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին երկու երկրների միջեւ համաձայնագրի գործնական իրականացմանն ուղղված փաստաթղթերի մշակումը։ Փաստաթուղթը ստորագրվել է Մոսկվայում 2015-ի դեկտեմբերի 23-ին ու վավերացվել է ՌԴ Պետդումայի կողմից 2016-ի դեկտեմբերին։

Համաձայնագիրը կնքվել է 5 տարի ժամկետով։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ