28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ելք»-ն ուզում է դիվիդենտներ շահել, բայց /տեսանյութ/

Վերջին շրջանում մամուլում ակտիվորեն քննարկվեց Հայաստանի՝ ԵՏՄ կազմից դուրս գալու հարցը, մասնավորապես ԱԺ «Ելք»  խմբակցության պատգամավոր Էդդմոն Մարուքյանն իշխանություններին հորդորեց, որ հարկավոր է օր առաջ դուրս գալ ԵՏՄ կազմից։ Ի պատասխան այս և «Ելք»-ից հնչող նմանօրինակ այլ հայտարարությունների՝ իշխող կուսակցությունից հնչեցին կարծիքներ  այն մասին, որ ԵՏՄ-ին միանալը ՀՀ-ի համար արդյունավետ է եղել, ավելին՝ ԵՏՄ-ից դուրս գալու դեպքում վնասները կարող են անհամեմատ մեծ լինել,  և, ի վերջո,  Հայաստանը ԵՏՄ մտնելով՝ որևէ պետության լավություն չի արել: 

Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ տնտեսագետ Վահագն Խաչատրյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց՝ դա արհեստական հարցադրում է, քանի որ այդ հարցազրումները որևէ աղերս չունի տնտեսական հարցերի հետ․ Հայաստանը ԵՏՄ-ի անդամ է դարձել ոչ թե  տնտեսական, այլ քաղաքական դրդապատճառներով։
Տնտեսագետը շեշտեց՝ թեև  «Ելք»-ից կոչեր էին հնչում, թե պետք է դուրս գալ ԵՏՄ-ի կազմից,  բայց  այդպես էլ հիմնավորումներ չներկայացվեցին, չասացին՝ ինչու են նման բան պահանջում։ 

«Եթե որևէ հարց է բարձրացվում, ապա դրա տակ պետք է լինեն հիմնավորումներ։ Ես որևէ հիմնավորում չտեսա, բացի մերկապարանոց հայտարարություններից։ Ասում են՝ ԵՏՄ-ից դուրս գանք։ Ինչի՞ համար․ ես չգիտեմ․․․․ Այնպես որ, ինձ  համար և, առհասարակ, Հայաստանի համար այդ հարցն օրակարգային չէ․ այդ հարցը բարձրացվել էր ինչ-ինչ քաղաքական դրդապատճառներով։ Այո՛, դա քաղաքական նպատակներ էր հետապնդում։ Ես դա պարզ ասում եմ», – նշեց տնտեսագետը։

Մեր հարցին՝ այսինքն՝ «Ելք»-ից այդ կոչերը հնչում էին  դիվիդենտներ շահելու նպատակո՞վ, տնտեսագետը պատասխանեց․ «Այո՛, դիվիդենտներ շահելու համար, բայց  դա թույլ էր։ Թող հիմնավորում ներկայացնեն»։

Տնտեսագետը շեշտեց՝  մեր երկրում, մեր ներքին կյանքում պետք է լինեն առողջ տնտեսական հարաբերություններ,  և նոր միայն կարելի է մտածել մյուս գլոբալ հարցերի մասին, հասկանալ՝ պետք է գնալ դեպի Եվրամիությո՞ւն, թե՞ ԵՏՄ։

«Եկե՛ք նախ մեր ներքին կյանքում մեր խնդիրները հասկանանք, այդ չափորոշիչները որոշենք, դրանից հետո վ այդ   հարցը կորոշենք», – նշեց տնտեսագետը։

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ