24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Եթե արձանագրեն իրենց որդու, ընկերուհու կամ նույնիսկ պետի սիրուհու մեքենային»

Ասմունքող Լիանա Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում  մեկնաբանել է ՃՈ աշխատակիցների հետ ունեցած վիճաբանության շարժառիթը. 

«Հարգելի հայրենակիցներ, ես արդարանալու ոչինչ չունեմ,թող մտածեն երկրի ազնվայրերը,ես իրանց դեմքն եմ ու իրենց կյանքը,եթե երբևէ մեր ավտոտեսուչները կարձանագրեն իրենց որդու, ընկերուհու, բարեկամի կամ նունիսկ պետի սիրուհու մեքենային, ես կհարգեմ և կենթարկվեմ ամեն մի օրենքին, մենք ապրում ենք մի երկրում ուր բացարձակ օրենք չի գործում, ինչի մասին եք խոսում,մտածեք երկրի մասին որ կործանման եզրին է, որ հայաթափ է լինում,և մի բան էլ այս նյութը հրապարակել են անբողջը մոնտաժված,իմ երեխայի լացն են մոնտաժել այն որ ասում եմ ձեզ մայր չի բերել մոնտաժել են, անընդհատ իմ խոսքն են իրար կպցրել, որ ես ասում եմ՝ ես ասմունքող Լիանա Զուրաբյանն եմ, ինչևէ կխնդրեմ բոլոր լրագրողներին ինձ հանգիստ թողնել, հանրությանն էլ կխնդրեմ մոտենալ ըմբռնումով և հասկանան ինչ են գրառում, ամեն դեպքում բոլորից շնորհակալ եմ, այլեւս ինձ հանգիստ թողեք խնդրում եմ….. ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ԿԵՑՑԵՔ ՄԱՐԴԻԿ….»:

Հիշեցնենք, որ  ՀՀ ոստիկանությունը հրապարակել է տեսանյութ ասմունքող Լիանա Զուրաբյանի եւ ՃՈ աշխատակիցների միջեւ ծագած միջադեպի վերաբերյալ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ