25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Վրաստանն այժմ արագ տեմպերով թրքանում է»

«Հաճախ Հայաստանի իշխանություններին մեղադրում են Ռուսաստանի թելադրանքով ինչ-ինչ որոշումներ ընդունելու մեջ:
Այնպես չի, որ մյուս՝ նույնիսկ զարգացած կամ արևմտյան արժեհամակարգի ջատագով ու նվիրյալ երկրներում նման բան չկա: Վրաստանում օրերս փակել են մահմեդական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի անվան բոլոր դպրոցներն ու նրա անվան հետ առնչվող կազմակերպությունները: 
Ակնհայտ և պարզից էլ պարզ է, որ դա Անկարայի ճնշման արդյունքն է և Վրաստանի իշխանությունները լուռումունջ՝ այս էլ որերորդ անգամ, կատարում են Թուրքիայի պահանջները և հանձնարարականները:
Հետաքրքիր է վրացական իշխանությունների պատճառաբանությունները դպրոցները փակելու կապակցությամբ: Նրանք դա բացատրում են այդ դպրոցներում տեղ գտած լուրջ և աղաղակող թերություններով…Ինչպես ասում են, մեկնաբանություններն այստեղ ավելորդ են…
Ցավալին այն է, որ Վրաստանն այժմ արագ տեմպերով, կամա, թե ակամա, հաճախ նաև ստիպված թրքանում է…»:

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գրառումը

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ