19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սեռական դաստիարակության առաջին ուղեցույցը, ցավոք, համացանցն է.սեքսոպաթոլոգ /տեսանյութ/

«Սեռական դաստիարակության առաջին ուղղեցույցը՝ համացանցն է»,-այսօր՝ սեպտեմբերի 5-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց բժիշկ-սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. դոցենտ Վրեժ Շահրամանյանը:

Շահրամանյանը նշեց, որ ՝ առողջության համաշխարհային կազմակերպության կողմից սեպտեմբերի առաջին շաբաթը հաստատվել է որպես սեռական առողջության օրեր:

Բժիշկը ընդգծում է, որ հասարակության մեջ շատերը չեն հասկանում սեքսոպաթոլոգի կարևորությունը.«Շատերը կարծում են, թե սեքսոպաթոլոգը հոգեբան է, կամ բժիշկ է, որը սեռական կյանքի հետ կապված հոգեբանական խնդիրներով է զբաղվում, որը մշուշուտ պատկերացում է: Պետք է գիտակցել, որ սեքսոպաթոլոգը մարդու սեռական առողջության բժիշկն է»,-նշեց Վրեժ Շահրամանյանը:

Բժիշկը փաստում է, որ հասարակության գիտակցության մեջ վերջին 10 տարիների համեմատությամբ վերաբերմունքը սեքսոպաթոլոգի հանդեպ փոխվել է և ավելացել է դիմելիությունը:

Վրեժ Շահրամանյանի խոսքով՝ մարզերում սեռական առողջության խնդիրը շատ լուրջ է, քանի որ ապատեղեկատվությունը կամ տեղեկատվության պակասը լուրջ վնաս է հասցնում:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ