29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ներկայացվել են շների զբոսանքի համար առանձնացված վայրերի նախնական առաջարկները

street-dogs

Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը կենդանիների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է մայրաքաղաքի զբոսայգիներում եւ պուրակներում շների զբոսանքի համար առանձնացված վայրերի նախնական առաջարկները:

Երեւանի քաղաքապետարանից   հայտնում են, որ Դավիթ Օհանյանը նշել է, որ Երեւանի քաղաքապետի հանձնարարականի համաձայն վարչական շրջանների եւ համապատասխան ստորաբաժանումների կողմից առանձնացված տարածքների առաջարկները կազմվել են՝ հաշվի առնելով շներին զբոսանքի դուրս բերելու հետ կապված մայրաքաղաքի բնակչության դժգոհությունը: Քաղաքապետի տեղակալը նաեւ հատկանշել է, որ Երեւանի քաղաքապետարանն ուսումնասիրել է նմանատիպ տարածքների կահավորման հետ կապված միջազգային փորձը եւ ընդգծել, որ այդ հարցում քաղաքապետարանն ակնկալում է տարբեր կազմակերպությունների ներգրավման հնարավորությունը եւ դոնոր կառույցների աջակցությունը: 

Շեշտելով նախաձեռնության նշանակությունը մայրաքաղաքի եւ շնասերների համար՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները վստահություն են հայտնել, որ համապատասխան վայրերի առանձնացումը կարեւոր քայլ կլինի եւ էապես կնպաստի այս խնդրի կարգավորմանը:

Հանդիպման շրջանակում պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ այցեր կազմակերպելու եւ տեղում ստուգելու շների համար առանձնացվող վայրերի հարմարավետությունն ու նպատակահարմարությունը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ