24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հարցը պետք է բարձրացնել Ռուսաստանի հետ հարաբերություններում. Սամվել Կարապետյան

Հայկական ճարտարապետության ուսումնասիրման հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, ով նոր է վերադարձել Դաղստան կատարած 12-օրյա շրջայցից, այսօր` սեպտեմբերի 24-ին, լրագրողների հետ հանդիպմանը խոսեց այդ երկրում  պահպանված հայկական հուշարձաններից` նշելով, որ դրանց թիվը բավականին քիչ է, սակայն պահպանված գերեզմանոցները, բնակելի շենքերը եւ եկեղեցիներն էլ կարեւոր նշանակություն ունեն:

Հուշարձանագետը նշեց, որ հայերի գերեզմանոցն այնտեղ քաղաքային ընդհանուր գերեզմանոցի մի անյուն էր, որտեղ հայերեն գրառումներ տեսել են միայն մինչեւ 1820-ականներին թվագրված տապանաքարերի վրա, իսկ դրանից հետո` միայն ռուսերեն է:

Սամվել Կարապետյանը մեծ հույս է ունեցել հին հայկական հուշարձաններ տեսնել Դերբենտում, սակայն իզուր` միայն մի մզկիթ է տեսել, որը նախկինում հայկական եկեղեցի է եղել: 19-րդ դարի եվս մեկ հայկական եկեղեցի գոյություն ունի Մախաչկալայում` Պողոս-Պետրոս եկեղեցին, որը սակայն վերածվել է առեվտրի տան: “Այնտեղ առեւտրով զբաղվողները տեղյակ էլ չեն, որ եկեղեցում են առեւտուր անում”,-նշեց հուշարձանագետը:

Բանախոսի կարծիքով` Դերբենտում պահպանվել են Օրբելյանց եւ Սարուխանյանց գերդաստանների տները, որոնք հիմա պատկանում են ադրբեջանցիներին, նրանք էլ պատերը լցրել են իրենց հուշագրություններով:

Սամվել Կարապետյանը նկատեց, որ դաղստանահայերը պետք է զգան Հայաստանի ներկայությունը, քանի որ իրենց ուժը չի հերիքում պահպանել լեզուն եւ հավատարիմ մնալ արմատներին: Նրա դիտարկմամբ` հայկական հուշարձանների պահպանության հարցը պետք է   բարձրացնել նաեւ Ռուսաստանի հետ հարաբերություններում:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ