19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ո՞ւմ, ե՞րբ եւ որքա՞ն ներել. ինչ է ասում Աստվածաշունչը

Ինչպես Սուրբ Գրքում է ասվում. «Թող քեզ անիծողը անիծյալ լինի, օրհնողը՝ օրհնյալ», իսկ Տերը հավելում է թե. «օրհնեցեք ձեզ անիծողներին»: Ապա մենք մեզ անիծողներին՝ օրհնում ենք՝ նրանց դարձն ակնկալելով, մինչև չափազանցության սահմանը, ապա հետո հանձնում Աստծո դատին, որ «Քեզ ու Քո ժողովրդին անիծողը ինքն իր դատաստանը պիտի գտնի կրկնակի պատժով», քանի որ համառորեն անիծողը քո ու քո ժողովրդի կորուստն է որոնում և ոչ թե դարձը:

Աստված անսահման ներում երբևէ չի՛ խոստացել և ո՛չ էլ պատվիրել: Այլ որ «մեղավորը իր փրկությունը գտնի իր ապաշխարությամբ՝ Քրիստոսի «մինչև եօթանասուն անգամ եօթը»՝ «մեծ ներումները» հենարան-հովանի դարձնելով:

ՄԵՋԲԵՐՈՒՄ. Այն ժամանակ Պետրոսը մոտեցաւ նրան ու ասաց. «Տե՛ր, քանի՞ անգամ, եթե եղբայրս իմ դեմ մեղանչի, պետք է ներեմ նրան. մինչև յո՞թն անգամ»:  Հիսուս նրան ասաց. «Քեզ չեմ ասում, թե՝ մինչև յոթն անգամ, այլ՝ մինչև յոթանասուն անգամ յոթը»: Մատթեոս 18-ից:

Տեսնում ենք, որ ներման սահման կա, ներումն անսահման չէ: Եւ Քրիստոսի ներման մեծությունը՝ եղբոր դեպքում է . «մինչև յոթանասուն անգամ յոթը»:
Այն քարոզիչները ովքեր ասում են թե «մինչև յոթանասուն անգամ յոթը» անսահման է նշանակում- սուտ են ասում: Այլ սա եղբոր դեպքում սահման է և մեծ սահման:
Եվ ո՛չ թե հակառակորդի դեպքում: Մեծ ներումները հակառակորդին չեն վերաբերում: Հակառակորդի դեպքում Սաղմոսի խոսքն է. «Քեզ օրհնողը օրհնություն պիտի ժառանգի, անիծողը՝ անեծք»: Որով և դատավարում է Աստված մեր հակառակորդներին:

Հայոց դատաստանագրքերում այս իսկ իմաստությամբ են օրենքները գրված. «Հակառակորդին /այլազգուն/ օրենքի ողջ խստությամբ, իսկ եղբորը քրիստոնեական ներման չափանիշներով դատաստան»:

Այս ասում եմ, որովհետև մեր ազգի մեջ կան ոմանք, մանավանդ դիվահար կանայք, որ առավոտից երեկո հայհոյում և անիծում են մեր ազգը: Նմանները եղբայր կամ քույր չեն, այլ նրանց համար Աստծո դատաստանը պիտի խնդրենք, փնտրե՛նք և կամենա՛նք, քանի՞ որ Քրիստոսի մեծ ներումները անարգեցին:

Աստվա՛ծ մեզ զատի բոլո՛ր հակառակորդներից և հետևում տա այս խնդիրների լուծմանը: Ամե՛ն:

Մաքսիմ Ոսկանյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ