18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Արցախի անկախությունն այլևս 26-ամյա փաստ է, և որևէ մեկը չի կարող այն չեղարկել կամ հերքել. Շարմազանով

Հայաստանի խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների ներկայությունն այսօր Ստեփանակերտում մի խորհուրդ ունի, որ Հայաստանի Հանրապետությունը Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորն է, և մենք ջանք չենք խնայելու՝ հասնելու համար Արցախի Հանարապետության անկախության միջազգային ճանաչմանը:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Արցախի անկախությունն այլևս 26-ամյա փաստ է, և որևէ մեկը չի կարող այն չեղարկել կամ հերքել: Արցախն անկախ պետություն է իր ինստիտուցիոնալ համակարգով, իշխանությամբ, ընդդիմությամբ, քաղաքացիական ու լրատվական կառույցներով, իր կուռ 150 հազար հասարակությամբ: Արցախում լինելը մեզ համար ուխտագնացություն է, և յուրաքանչյուր հայի համար պատիվ է լինել այստեղ, ուժ ստանալ այս հողից և ավելի միասնաբար աշխատել»,- ասել է Է. Շարմազանովը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ