18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Առաջին դասարանցու 5 խնդիր. ինչպես հաղթահարել դրանք

Նախօրեին սեպտեմբերի 1-ն էր, եւ շատ երեխաներ առաջին անգամ դպրոց գնացին: Սա ծնողի համար մեծ տոն է, սակայն պետք չէ մոռանալ, որ առաջին դասարանցիները շատ խնդիրների առաջ են կանգնում: Որոնք են դրանք եւ ինչպես խուսափել դրանցից:

Օրվա ռեժիմը խստացել է:

Երեխայի համար անչափ բարդ է հարմարվել օրվա նոր ու խիստ ռեժիմին, ինչն էլ հաճախ բերում է կամակորությունների, ուշադրության անկման եւ այլն: Դրա համար դեռեւս օգոստոս ամսվանից երեխային կամաց-կամաց նոր ռեժիմին սովորեցրեք: Հատկապես պետք է ուշադրություն դարձնել այն երեխաներին, ովքեր դպրոցից առաջ մանկապարտեզ չեն հաճախել: Սովորեցրեք երեխային վաղ արթնանալ, ժամով սնվել, խաղալիքներից կամաց-կամաց կտրվել:

Ընտանիքից կտրվելը:

Երեխաները, որոնք տանը մեծ հոգատարությամբ են շրջապատված, հաճախ դպրոցն ընկալում են իբրեւ ընտանիքից կտրվել: Ուսուցչուհին խիստ է, կողքին նոր ընկերներ են ու ամեն ինչ նորովի է: Երեխան իրեն այլայլված ու լքված է զգում: Խուսափելու համար այս խնդրից` անհրաժեշտ է երեխային անընդհատ բացատրել, որ հիանալի է դպրոցում սովորելը, քանի որ դա նշանակում է, որ ինքն արդեն ինքնուրույն ու մեծ է: Միեւնույն ժամանակ դասերից հետո եւ հանգստյան օրերին նրան ավելի շատ ուշադրություն դարձրեք:

Շփման դժվարություններ:

Հոգեբանները գտնում են, որ առաջին դասարանցիների 60 տոկոսը դժվարություններ է ունենում շփման մեջ: Երեխաները հաճախ չեն կարողանում ինքնուրույն կարգավորել իրենց հարաբերությունները նոր ընկերների հետ: Բացի այդ` նրանց միջեւ վախ է ձեւավորվում ուսուցչուհու հանդեպ: Դրա համար շատ կարեւոր է, որպեսզի երեխան վաղ մանկությունից սովորի շփվել տարբեր մարդկանց հետ, բարևի հարեւաններին, շփվի իր հասակակիցների հետ:

Չի կարողանում նստած մնալ:

6 տարեկան երեխան ստիպված է նստարանին նստած մնալ առնվազն 35 րոպե, ամեն օր նոր բաներ հիշել, տնային աշխատանք կատարել: Ոչ բոլոր երեխաներին է սա հեշտ տրվում: Ոմանք ըմբոստանում են, ոմանք ոչ մի բան չեն անում: Մի շտապեք նյարդայնանալ, փոքրիկի օրգանիզմը սթրես է տանում: Սովորեցրեք երեխային ինքնուրույն լինել: Նրան սովորեցրեք ժամանակ ծախսելուն, ասեք, որ, օրինակ, 10 րոպեում պետք է հագնվի, 20 րոպե զբոսնի եւ այլն, որպեսզի նա սովորի ժամանակի որոշակի հատվածում ինչ-որ բան անելուն:

Վախ դասերից:

Առաջին օրերին երեխան սիրով հաճախում էր դպրոց, սակայն հիմա ասում է, որ ատում է այն ու չի ցանկանում դպրոց գնալ: Ամենատարածված պատճառը վախն է դասերի հանդեպ: Երեխան վախենում է, որ չի կարողանա սովորել, չի կարողանա կրել այդ պատասխանատվությունը: Պետք է երեխային բացատրել դպրոց հաճախելու դրական կողմերը, պատմեք նրան, որ այն, ինչ դպրոցում կսովորի, չափազանց հետաքրքիր է: Նրան ասեք, որ այն, ինչ հիմա սովորում է, իրեն շատ պետք է: Եւ որ ամենակարեւորն է, մի համեմատեք նրան իր դասընկերների հետ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ