19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մոսկվան սխալվել է

Ղազախա-բելառուսական օդիոզ կեցվածքը Հայաստանին մաքսային ընդունելու հետ կապված, և ռուսական առաջին ալիքի՝ Երևանին Մաքսային “չթողնելու” տեղեկատվական շտամպը  վերջինիս կողմից, կարծես, գտավ որոշակի պատասխան:

Տիգրան Սարգսյանը, ռուսական լրատվամիջոցնեիրց մեկին տված հարցազրույցում կրկին վերհիշել է ընդհանուր սահմանի բացակայությունը՝ իհարկե, այս անգամ ավելի դիվանագիտական ձևակերպումներ գտնելով: Նա խոսել է այն մասին, որ Մաքսային միության սակագները բարձր են՝ հավելելով, որ լրջագույն խնդիրների կարող են բախվել:

Այսպես, վարչապետը ցույց տվեց, որ որքան հայաստանյան հաշվարկներն էին շտապողական՝ ՄՄ-ն որպես արտաքին հարաբերությունների պահանջմունքների արագ իրականանալի  այլընտրանք դիտարկելով, այնքան էլ Մոսկվանյում էին սխալվել, թե Հայաստանի հաշվով ամեն ինչ պարզ է ու վերահսկելի:

Պատահական չէ, որ այսպիսի հայտարարություն է անում մի մարդ, ով ունի արևմտյան ոճի քաղաքական գործչի իմիջ և ում ասածները կարող են ընկալվել և  որպես պաշտոնական մեսիջ, և չառաջացնել կտրուկ ռեակցիա: Հատկանշական է, որ սա տեղի է ունենում Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովից առաջ:

Գուցե այն ինչ-որ իմաստով սպառնալիք էր Ռուսաստանին ուղղված, որ դեռևս շանս կա որոշումը փոխելու, և Հայաստանին հարկավոր են հստակ պատասխաններ: Հատկանշական է նաև, որ սա արվում է վերջին օրերին վարչապետի հնարավոր փոփոխման մասին լուրերի ֆոնին, ասենք՝ ստեղծելով “հեռացողի խոսքի էֆեկտ”, որը որքան պաշտոնական ու լուրջ է, նույնքան էլ մանևրային ու անցողիկ:

Սակայն, այնուամենայնիվ, դրվել են գործընթացի իրականացման առաջին իրական քայլերը, ստորագրվել է փոխգործակցության խորացման մասին հուշագիր Տիգրան Սարգսյանի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի միջև: Սա հենց ճանապարհային քարտեզի մշակման և իրագործման նախահիմքն է:  

Հարաբերությունների ֆորմալացումը տեղի ունեցավ, կարելի է ասել ինստիտուցիոնալացման որոշակի հիմքեր դրվեցին, սակայն վարչապետի նման հայտարարությունը քաղաքական կոնյունկտուրան փոխելու միտումներ էր պարունակում, որը, ըստ ամենայնի, ենթադրում է իրական փոխգործակցություն, այսինքն՝ Կրեմլում չպետք է պատկերացնեն, որ ամեն ինչ լինելու է միայն իրենց ուզածով և հաշվարկով:

Հաշվի առնելով փորձը, որ Հայաստանը կարող է բանակցություններից հեշտությամբ դուրս գալ և շարժվել հակառակ ուղղությամբ, ռուսները, հնարավոր է, զգուշություն ցուցաբերեն և հարցին մոտենան խնդիրների ընդհանրական գնահատման հիմքով: Իր հերթին Խրիստենկոն, ինչպես հաղորդում է ՛՛Իտար-Տասս՛՛ լրատվականը,  նշել է, թե, իբր, 36 երկիր կողմ է ՄՄ-ի ընդլայնմանն ու վերջինիս հետ հարաբերությունների խորացմանը:

Նա, սակայն, հավելել է նաև, որ Թուրքիան ՄՄ-ին անդամակցման թեկնածու չէ, և նման հարց դեռևս չի քննարկվում: Սա ուղղված էր հայաստանյան լսարանին, որով, ինչ-որ իմաստով, Խրիստենկոն ընդգծեց Հայաստանի նշանակությունը հենց Երևանում, թեկուզ հենց այն գնով, որ, ստացվում է՝ ՄՄ անդամ հանդիսացող ընդամենը 3 երկրներն իրարից անտեղյակ են, որովհետև Ղազախստանը օրեր առաջ տրամագծորեն հակառակն էր պնդում:

Հայաստանին մնում է շատ քիչ ժամանակ մինչև Վիլնյուս, մինչ այդ պետք է առավելագույնը քաղի ՄՄ-ից, այլապես, դրանից հետո, Ռուսաստանում կարող են ավելի ազատ շունչ քաշել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ