16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Շոկ է կատարվածը. Արցախում զոհված զինծառայողը ընտանիքի ավագն էր

Արցախում այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ականապայթյունային մահացու վիրավորում ստացած Հայկ Խաչատրյանը Շիրակի մարզի Գուսանագյուղ համայնքից էր, 8 ամիս առաջ էր մեկնել ծառայության:

Գուսանագյուղի գյուղապետարանից Henaran.am-ը տեղեկացավ, որ  Հայկ Խաչատրյանը տան ավագ որդին էր, ուներ իրենից փոքր երկու եղբայր:

«19 տարեկան էր Հայկը ու բոլորիս համար էլ շոկ է կատարվածը»,-նշեց մեր զրուցակիցը:

Ավելի վաղ Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 1-ին ժամը 11:50-ի սահմաններում ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 19-ամյա Հայկ Խաչատրյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ