25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Գնա, մեռի, արի, սիրեմ»-ն այս անգամ չգործեց. աստղային ճեմուղին համալրվեց (ֆոտո, տեսանյութ)

Հանրային ռադիոյի առջեւի պուրակում  գտնվող աստղային ճեմուղին այսօր համալրվեց Հայկական հեռուստատեսության եւ ռադիոյի երախտավորների անուններով։ Այս քայլը երախտագիտության հավաստիք էր ռադիոյի և հեռուստատեսության զարգացման գործում ունեցած ավանդի համար: Այդ անձինք են Երվանդ Երզնկյանը, Ռաիսա Մկրտչյանը, Ռաֆայել Մանգասարյանը, Լևոն Պարոնյանը, Ստեփան Մարտիրոսյանը և այլք:21245407_1404908146224331_144555590_n21325696_1404908129557666_1716991490_n

Օրվա հերոսներին ծափողջույններով դիմավորում էին նրանց ընտանիքների անդամները, ինչպես նաեւ Հայաստանի հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի ղեկավարներն ու աշխատակիցները։ «Մենք անպայման պետք է հիշենք մեր պատմությունը, ավանդույթները եւ հարգանքի տուրք մատուցենք այն մարդկանց, որոնց դերը հայ լրագրության եւ արվեստի զարգացման մեջ անգնահատելի է»,- ասաց Հանրային ռադիոյի տնօրեն Մարկ Գրիգորյանը։][ ]

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում օրվա հերոսներն ու նրանց ընկերները նշեցին, որ և հպարտ են, և հուզվում են:Snapshot - 111 Snapshot - 112 Snapshot - 113 Snapshot - 114 Snapshot - 115 Snapshot - 116  

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ