29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Սթրես և պարտքեր. ի՞նչ արժե դպրոց գնալը

september1

Նոր ուսումնական տարին դպրոցահասակ երեխա ունեցողների համար բավականին լուրջ ծախսերի առիթ է:

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում   դպրոցահասակ  երեխաների  ծնողները փաստեցին, որ միայն ամենաանհրաժեշտ պիտույքները գնելուց  հետո ծախսվում է մոտավորապես 50-55 հազար դրամ:

«Տղայիս համար միայն մեկ տաբատ եմ գնել, մեկ վերնաշապիկ, կոշիկ , պայուսակ և կոստյում  և ծախսել եմ 45 հազար դրամ: Գնածս ապրանքները բոլորն էլ միջին որակի էին, բայց դեռ սպորտային համազգեստի ու սպորտային կոշիկների կարիք կա, գրենական պիտույքներ պետք է գնենք և վճարենք գրքերի ու գրատետրերի համար»,-նշեց Ալինա Հովհաննիսյանը, ով երեք երեխա է ճանապարհելու դպրոց:

Նշում է` ամուսինն է ընտանիքի միակ կերակրողը:

«Այս օրերին ամուսինս սթրես է տանում, չի քնում, մտածում է, թե որտեղից պարտք վերցնենք ու փակենք հաջորդ ամիսներին: Մինչև այդ պարտքը փակենք` ձմեռը կգա…հիմա էլ կոմունալ վճարների բեռի տակ կընկնենք»,-հուզվեց Ալինան:

Նա ընդգծեց, որ  երեխային դպրոց ուղարկելու համար պետք է ոչ թե 1 վերնաշապիկ, այլ գոնե երկուսը:

Սահմանային գյուղերում վիճակը ավելի ծանր է: Կան երեխաներ, որ դպրոց են գնում մի քանի տարի ուշացումով:

Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ընդգծեց Բազմազավակ մայրերի աջակցության միավորում» ՀԿ նախագահ Մարգարիտա Հովսեփյանը:

«Շատ բազմազավակ ընտանիքներ իրենց երեխաներին դպրոց չեն ուղարկում՝ ֆինանսական խնդիրներից ելնելով»,- նշեց Մարգարիտա Հովսեփյանը:

Մարգարիտա Հովսեփյանը ընդգծեց՝ այս խնդիրը բացի ֆինանսական կողմից նաև իր հոգեբանական կողմն ունի:

«Շատ ընտանիքներ էլ հոգեբանորեն արդեն վատ են տրամադրված լինում իշխանությունների հանդեպ, զայրույթից ելնելով երեխաներին չեն ուղարկում դպրոց: Պետությունը պետք է մշակի այնպիսի ծրագրեր, որոնցով կարողանան հաշվառել երեխաներին դպրոց չուղարկող ընտանիքներին: Ճիշտ է՝ թաղապետարանները այդպիսի հաշվառում կատարում են, բայց շատ ընտանիքներ դուրս են մնում դրանցից: Դպրոցները ևս պետք է այս հարցին լուրջ ուշադրություն դարձնեն ու խստորեն մոտենան: Իհարկե օրենքով տուգանքներ են սահմանված երեխային դպրոց չուղարկելու համար, բայց դա չի գործում: Պետք է հոգեբական կողմին էլ լուրջ ուշադրություն դարձնել և աշխատանք տանել այդ ուղղությամբ, քանի որ եթե նկատենք, կան ընտանիքներ, որոնք ֆինանսական շատ ծանր վիճակում են գտնվում, բայց նրանց երեխաները հաճախում են դպրոց և սովորում»,- փաստեց Մարգարիտա Հովսեփյանը:

Այսօր` սեպտեմբերի 1-ն է, գիտելիքի օր, նոր ուսումնկան տարվա սկիզբ ու չնայած ստեղծված իրավիճակին պետք է շնորհավորենք դպրոցահասակ երեխաներին և ԲՈՒՀ-երի ուսանողներին: Լավ սովորեք և տեր կանգնեք Ձեր իրավունքներին:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ