19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԱՀ եւ ՀՀ օրենսդիրներն ամփոփել են երկօրյա համատեղ աշխատանքի արդյունքները

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում օգոստոսի 29-ին շարունակվել են ԱՀ խորհրդարանի ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի եւ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի աշխատանքները, որոնք համակարգել են հանձնաժողովների նախագահներ Ռուսլան Իսրայելյանը եւ Գագիկ Մինասյանը:

Քննարկմանը խորհրդարանականներն անդրադարձել են Հաշվեքննիչ պալատի (ՀՊ) գործունեության օրենսդրական կարգավորումների առանձնահատկություններին, ԱԺ-ՀՊ համագործակցության իրավակարգավորումներին, խորհրդարանի վերահսկողական գործառույթի արդյունավետության բարձրացման ուղղությամբ առկա խնդիրներին ու ոլորտի զարգացման ժամանակակից միտումներին:

Ամփոփելով երկօրյա համատեղ աշխատանքի արդյունքները՝ պրոֆիլային հանձնաժողովների նախագահները կարեւորել են հետագայում եւս նման ձեւաչափերով փորձի փոխանակման անհրաժեշտությունը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ