29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ծնողները պիտի խրախուսեն երեխաներին, ոչ թե ծեծեն

]kk

Հոգեբան Սամվել Խուդոյանը խորհուրդ է տալիս առաջին դասարանի երեխաների նկատմամբ ուշադիր լինել. ծնողները պետք է խրախուսեն, իսկ ուսուցիչներն օգնեն նոր աշակերտ դարձածներին: Այս մասին հոգեբանը խոսեց այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ: Փաստորեն, շատ կարևոր է, որպեսզի երեխան հոգեպես պատրաստ լինի դպրոց գնալուն, մանկապարտեզից դեպի դպրոցական միջավայր տեղափոխվելուն: «Դժվար է լինում այն երեխաների համար, ովքեր հոգեպես պատրաստ չեն դպրոց գնալ: Իսկ այն երեխաներն, ովքեր պատրաստ են դպրոցի, նրանց մոտ էլ հակառակն է, նրանց հաճախ կարելի է տեսնել «դպրոց-դպրոց» խաղալիս»,-ասաց հոգեբանը: 

Վերջինս ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ այս շրջանում երեխաների մոտ կտրուկ փոխվում է ուղեղի զարգացման գործընթացը:

Բացի այդ Սամվել Խուդոյանը նկատեց, որ շատ կարևոր է ուսուցիչների դերը: «Ուսուցիչները պետք է երեխաներին ճիշտ վերաբերվեն, որովհետև դա երեխայի համար զգայական շրջան է, երեխան առաջին անգամ սիստեմատիկ սկսում է սովորել, առաջին տպավորությունն էլ շատ կարևոր է:

Իսկ ծնողները, ովքեր նախընտրում են ծեծը, սովորելու պրոցեսին բացասական բան են զուգորդում:

Եթե 10 անգամից 1 անգամ է ճիշտ գրել, խրախուսեք, միայն խրախուսանք ու գովեստ է պետք երեխային տալ:  Քանի որ երեխան փոխում է իր միջավայրը, մանկապարտեզում նա հարմարվել էր, իր ստատուսն ուներ այդ միջավայրում, այստեղ պիտի պայքարի իր ստատուսի համար:

Այստեղ շատ կարևոր  է ուսուցիչների դերը, պետք է օգնել, որ այստեղ երեխան նորմալ կարգավիճակ ձեռք բերի, հարմարվի, բայց 90-95 տոկոսը հաջողությամբ այս սթրեսային վիճակն անցնում է»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ