19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ողբերգական ավտովթար Գյումրիում. վարորդը տեղում մահացել է

Օգոստոսի 25-ին առավոտյան ժամը 09:55-ին ավտովթար է տեղի ունեցել Գյումրիի Մուշ թաղամասի մոտակայքում: 

BMW մակնիշի 35 CG 766 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Մուշ թաղամասում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել է ճանապարհին։ Պատահարի պատճառն, ինչպես նշում է, ԱԻՆ ծառայության Շիրակի վարչության պետ Արթուր Կարապետյանի, հավանաբար եղել է այն, որ վարորդը մեքենայով հարվածել է բետոնյա հենակին: 

Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է՝ «BMW» մակնիշի 35 CG 766 պետհամարանիշի ավտոմեքենայի մեջ եղել է  միայն վարորդը ՝ 1988 թ. ծնված Տ. Թ.-ը տեղում մահացել է:

Մինչ շտապօգնության գալը ականատեսները ևս փորձել են  օգնել: Բայց  չի ստացվել:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենայում արգելափակված դին դուրս են բերել և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:

Նշենք, որ   ավտովթարից մահացածը  ըմբշամարտիկ է:21123961_481780088845976_1043173673_n

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ