20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Խոսրովի հրդեհից հետո ԱԻՆ-ը տեխնիկական հագեցվածության բարձրացման խնդիրը ներկայացրել է նախագահին և վարչապետին

«Խոսրովի անտառ» արգելոցում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցած փրկարարները դեռևս չեն խրախուսվել կամ պարգևատրվել,բայց մենք խրախուսում ենք իրենց խոսքով, ներկայությամբ, աշխատանքով»,- այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը: Նախնական տվյալներով «Խոսրովի անտառ» արգելոցի 1600 հա տարածքից հրդեհի հետևանքով այրվել է 250 հա անտառ: 
«Դեռևս ունենք մեկ արբանյակից ստացված տվյալներ, և դրանք նախնական են: Ես անձամբ դիմել եմ Միացյալ Նահանգների աջակցությանը՝ այլ տվյալներ ևս ստանալու համար», – ասաց Դավիթ Տոնոյանը:

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ, ըստ եղած տվյալների, արգելոցի տարածքում կան նաև առանձին կղզյակներ, որտեղ վնասը շատ մեծ չէ:

Դավիթ Տոնոյանը նաև հայտնեց, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը, Բնապահպանության նախարարությունն ու բջջային օպերատորներից մեկը քննարկումներ են տանում «Խոսրովի անտառ» արգելոցի տարածքում բջջային կապի հասանելիությունն ապահովելու ուղղությամբ: Նա նշեց, որ հանրապետության նախագահի ու վարչապետի հանձնարարությամբ բջջային օպերատորների հետ տարվել են բանակցություններ, որոնք վարել է անձամբ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը և որոշում է կայացվել տվյալ տարածքն ապահովել բջջային կապով:

Նա հավելեց, որ  խոշոր անտառային հրդեհներից հետո ԱԻՆ տեխնիկական հագեցվածության վերաբերյալ արվել են համապատասխան եզրակացություններ, որոնք ներկայացվել են նախագահին և վարչապետին

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ