28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինքը հզոր է հզորների մայլեն…ինչպես են Գյումրիում դիմավորում Արթուր Ալեքսանյանին (ֆոտո, տեսանյութ)

Գյումրու կենտրոնական հրապարակում Արթուր Ալեքսանյանի բոլոր երկրպագուները հավաքվել էին նրա` Գյումրի գալուց մոտ երկու ժամ առաջ:

               Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը չկարողացավ զսպել ուրախությունը. «Մարդ ասում է, մի քիչ իրեն տեսած պահի, բայց չի ստացվում՝ էմոցիաները խեղդում են: Հիշում եմ, երբ փոքր էի նայում էի մեր մարզիկների հաղթանակները՝ Յուրի Վարդանյան, Յուրի Սարգսյան, Օգսեն Միրզոյան, մեջս մի բան էր եռում ՝ ինչու են մեր հայերը հաղթում, բայց հայկական դրոշ չի բարձրացվում ու այսօր շատ սիմվոլիկ օր է` 27 տարի առաջ այս օրը Հայաստանը հռչակեց իր անկախությունը: Խոնարհվում եմ այն բոլոր մարզիկների ու մարզիչների առջև, ովքեր տարբեր երկրներում բարձրացնում են հայոց եռագույնը»,-նշեց մարզպետը՝ Արթուրին մաղթելով նոր հաղթանակներ ու ևս մեկ օլիմպիական ոսկի։

Նոր հաղթանակ ու նոր հաջողություններ մաղթեց նաև Գյումրու քաղաքապետը, բայց նաև կարևորեց ընտանիք կազմելու ու 7 որդով սեղան նստելու ցանկությունը: 

 

Ամենաերջանիկն ու հուզվածը Արթուր Ալեքսանյանի հայրն էր: Մարզիկի անձական մարզիչը, հազիվ զսպելով հուզմունքն ու ուրախությունը, նշեց. «Շատ հաճելի է, երբ ամեն անգամ տեսնում եմ, թե ինչպես են Արթուրին սիրում ու դիմավորում, բայց դա նաև պարտավորեցնող է. մենք լիցքավորվում ու շարունակում ենք աշխատել: Մենք ձեր ուժը միշտ զգում ենք, շնորհակալ ենք ժողոցվուրդ ջան ձեր ուժի ու մեր տիկունքին կանգնելու համար»,-նշեց Գևորգ Ալեքսանյանը:
Մանրամասները` տեսանյութում:

 

unnamed (1) unnamed (2) unnamed (3) unnamed (4) unnamed (5) unnamed (6) unnamed (7) unnamed (8) unnamed

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ