24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Որսը կարգելվի «Խոսրովի անտառ» պետական արգելոցին հարող որսահանդակներում

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի պատճառով վայրի որոշ  կենդանիներ և թռչուններ տեղափոխվել են հարակից անվտանգ շրջաններ: ՀՀ բնապահպանության նախարարությունն օրեր առաջ կոչով դիմել էր հանրապետության բնակչությանը` ցուցաբերել զգոնություն, զգուշություն ու նաև  հորդորել էր չվնասել աղետի պատճառով անվտանգ վայրեր ու թաքստոցներ փնտրող կենդանիներին:
    Նախարարությունը նաև դիմել էր որսորդներին` օգոստոսի 26-ից սկսվող սիրողական որսաշրջանի ժամանակ զերծ մնալ արգելոցի մերձակա բարձրադիր  գոտիներում  որս իրականացնելուց: Այնուհետև նախարարությունում կայացել է խորհրդակցություն, որին մասնակցել են նաև որսմիությունների ղեկավարները։ Քննարկման արդյունքում համաձայնություն էր ձեռք բերվել համապատասխան փոփոխություն կատարել  ՀՀ բնապահպանության նախարարի՝ Հայաստանի որսահանդակներում որսի կենդանիների 2017-2018 թվականների սիրողական որսի համար թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին սույն թվականի օգոստոսի 1-ին ստորագրված հրամանում։
   Հրամանի փոփոխությունն արդեն կատարված է, համաձայն որի` որս չի թույլատրվում ՀՀ Արարատի մարզի հյուսիս-արևելյան որսահանդակում, որը գտնվում է ՀՀ Կոտայքի, Գեղարքունիքի  և մասամբ Վայոց ձորի մարզերի հետ սահմանագծով անցնող Գեղամա լեռնաշղթայի հարավ-արևմտյան լանջին տեղակայված բարձր լեռնային գոտու տարածքներում` Լանջազատ, Ն.Դվին, Վ.Դվին, Նորաշեն, Նարեկ, Քաղցրաշեն, Զանգակատուն, Ուրցաձոր համայնքների վարչական սահմաններում, ՀՀ Արարատի մարզի կենտրոնական – հյուսիսային որսահանդակում, որը գտնվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցին հարող Երանոսի լեռնաշղթայի հարավ-արևմտյան լանջին տեղակայված նախալեռնային գոտու տարածքներում` Գետազատ, Լանջազատ, Ն.Դվին, Վ.Դվին, Նորաշեն, Նարեկ, Քաղցրաշեն, Ուրցաձոր, Այգեզարդ, Դաշտաքար, Գինեվետ համայնքների վարչական սահմաններում և ՀՀ Վայոց ձորի Վայք որսահանդակում, որը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի հետ սահմանագծով անցնող Զանգեզուր լեռնաշղթայի արևմտյան լանջերում` սկսած Կորդաբակ լեռան լանջերից մինչև Ամուլսարի ստորոտները` Սարավան, Արտավան, Գոմք, Մարտիրոս, Սերս, Բարձրունի, Զառիթափ համայնքների վարչական սահմաններում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ