25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Խոշոր հրդեհ Ռուստամյան փողոցում. hայտարարվել է «Բիս-1» բարդության աստիճան

Հայաստանի ԱԻՆ-ում, օգոստոսի 20-ին, ժամը 21:19-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Ռուստամյան փողոցի տներից մեկի տանիքում:

Հրդեհի բարդության «Բիս-1» կանչով դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ռուստամյան փողոցի թիվ 7, թիվ 9 եւ թիվ 9/1 տների տանիքներում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:45-ին, մարվել՝ 22:08-ին։

Այրվել են թիվ 7 (100 քմ), թիվ 9 (150 քմ) եւ թիվ 9/1 (150 քմ) տան տանիքների փայտե կառուցատարրերը եւ թիվ 7 տան տանիքի տակ կուտակված (5 խմ) տախտակներ (2 խմ):

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ