20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը պատրաստվում աղմկահարույց նախագիծ ներկայացնել. Հրապարակ

 

Քաղաքական աշնան սեզոնը կբացվի «Ելք»-ի գրոհներով։ Սեպտեմբերի 11-ին կմեկնարկի ԱԺ աշնանային նստաշրջանը, ընդդիմադիր «Ելք»-ը հայտարարել է, որ նիստերը սկսվելուն պես ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց է սկսելու, համապատասխան նախագիծ է ներկայացնելու։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:

«ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն էլ պատրաստվում է առաջիկայում ԱԺ-ում աշխատանքային խումբ ձևավորել և ներգրավել բոլոր այն մարդկանց, ովքեր Հայաստանում առկա ժողովրդագրական խնդիրը համարում են մարտահրավեր։

Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունն էլ իր հերթին է պատրաստվում աղմկահարույց նախագիծ ներկայացնել․ խոսքը Երևանի այն փողոցների և դպրոցների անվանափոխությանն է վերաբերում, որոնք կրում են բոլշևիկյան գործիչների անուններ։ «Ելք»-ի գաղափարը շաբաթներ շարունակ քննարկումների մեծ ալիք է բարձրացրել, սեպտեմբերի 17-ին քաղաքային իշխանությունները կհրավիրեն ավագանու առաջին նիստը, չի բացառվում, որ այդ օրն էլ տրվի գործընթացի մեկնարկը», – հավելել է թերթը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ