29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Կարեն Կարապետյանը խոստացել է Արցախի սահմանամերձ գոտիներում 200 հա նռան այգի հիմնել /տեսանյութ/

f599699a3661ff_599699a36623c.thumb

 

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն ու իր ընտանիքը խոստացել են Արցախի սահմանամերձ գոտիներում 200 հա նռան այգի հիմնել, այդ մասին տեղեկացնում է Արցախի վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը:

«Տեղեկացնեմ, որ երբ վարչապետները շրջագայում էին սահմանամերձ գոտիների այգիներով, Կարեն Կարապետյանի ընտանիքի կողմից խոստում եղավ, որ նրանք այդ հատվածում հիմնելու են շուրջ 200 հեկտար նռան այգի:

Ինձ համար սա է իրական հայրենասիրությունն ու սրտացավությունը, երբ ճառելու փոխարեն գործում ես, այն էլ՝ խորհրդանշական տարածքներում խորհրդանշական ծառ տնկելու տեսքով»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Բեգլարյանը:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ