16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

«Ինչ լինում է, ուրեմն ե՞ս եմ ասում գնացեք, արեք». Ռուբեն Հայրապետյան. Առավոտ

 

Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադարձել է իր անվան հետ կապվող միջադեպին.

«Զանգեք հորաքրոջս, հորաքրոջս տղաներին, հորաքրոջս ամուսնուն, եթե իմ բարեկամներից մեկը սրիկա է, ես մեղավո ՞ր եմ: Սենսացիա ՞ եք անում, խելացի լրագրողնե ՞ր եք, ինչ լինում է, ուրեմն ե ՞ս եմ ասում գնացեք, արեք, ես ընտանիք ունեմ, երեխեք ունեմ, հոգնել եմ, արդեն», – ասել է Ռուբեն Հայրապետյանը:

Քննչական կոմիտեից ավելի վաղ տեղեկացրել էին, որ օգոստոսի 15-ին Երևանի բնակիչ, 1993թ. ծնված երիտասարդից ոստիկանությունում հաղորդում է ստացվել առ այն, որ նույն թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Սևան-Երևան ավտոճանապարհին՝ «Բեկոն» մսամթերքի արտադրամասի մոտակայքում, վնասել են իր ավտոմեքենան, բռնություն գործադրել իր նկատմամբ։

Ըստ քաղաքացու՝ բռնության գործադրմամբ իրեն տեղափոխել են Երևան քաղաքում գործող սրճարաններից մեկում գտնվող գրասենյակ, որտեղ կրկին ծեծի են ենթարկել, ապա՝ որոշ ժամանակ անց, բաց թողել։ 

Նկատենք, որ ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների, երիտասարդի դաժան ծեծը կապվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի անվան հետ: Մասնավորապես, «Փաստինֆո»-ն գրել էր, որ երիտասարդը մի խումբ անձանց կողմից դաժան ծեծի է ենթարկվել այն բանի համար, որ հանդգնել է Ռուբեն Հայրապետյանի հորաքրոջ թոռնուհուն հրավիրել իր ծննդյան արարողությանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ