29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական ﬕությանն արդարացված է և արդյունավետ․ Շարմազանով

download

ՀՀԿ-ն այն կարծիքին չէ, որ   ՀՀ-ն պետք է դուրս գա  ԵԱՏՄ-ի կազմից։  Այս մասին  այսօր ՀՀԿ  ԳՄ նիստից հետո  ՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց  ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Խոսելով  «Ելք» դաշինքի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու առաջարկության մասին, ՀՀԿ  խոսնակը նշեց․ «Ես չեմ լսել, չեմ կարդացել, որ «Ելք» դաշինքը, պատրաստվում է օրենսդրական նախաձեռնություն ներկայացնել:  Դաշինքի առնվազն մեկ կուսակցություն ո՛չ նախընտրական, ո՛չ հետընտրական փուլում չի հայտնել այդ մասին: Դաշինքի անդամ «Հայաստանի Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների առաջնորդների և ակտիվիստների մակարդակով ասել են, սակայն Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից ես նման բան չեմ լսել»։ 

Շարմազանովը շեշտեց՝ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական ﬕությանն արդարացված է և արդյունավետ: 

«Մենք ﬔր գործընկերներին կոչ ենք անում խոսել ոչ թե զգացմունքային դաշտում կամ արտաքին քաղաքական ճաշակով, այլ փաստերով: Մենք գտնում ենք, որ դա արհեստական օրակարգ է Հայաստանի քաղաքական կյանքի համար: Եվրասիական տնտեսական ﬕություն Հայաստանի մուտքը ﬕայն Հանրապետական կուսակցության կողﬕց չի պաշտպանվել: Այս որոշուﬓ արժանացել է խորհրդարանական ընդդիմության ճնշող մեծամասնության աջակցությանը: Եթե չմտնեինք ԵԱՏՄ, ՀՀ բանջարեղենը, լոլիկն ու վարունգը Փարիզո՞ւմ էին վաճառելո՞ւ, եթե չմտնեինք ԵԱՏՄ՝ կոնյակը Ֆրանսիայում կամ Մեծ Բրիտանիայում էին վաճառելո՞ւ»,- ընդգծեց Շարմազանովը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ