19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

ՄԻՊ-ն ամփոփել է սահմանամերձ գյուղերի գնդակոծությունների վերաբերյալ զեկույցները և ուղարկել միջազգային կառույցներին

124.thumb

 

2017 թվականի 8 ամիսների ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի սահմանամերձ գյուղերի գնդակոծությունների վերաբերյալ զեկույցներն ամփոփվել և ուղարկվել են միջազգային կառույցներին, տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից:

Նշվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ամփոփել է այս տարվա հունվար ամսից մինչ օրս Հայաստանի Տավուշի մարզի Չինարի, Ոսկեպար, Բաղանիս, Ոսկեվան, Կոթի և Բարեկամավան սահմանամերձ գյուղերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի գնդակոծությունների վերաբերյալ իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքում ձեռք բերած բոլոր տեղեկությունները:

Մասնավորապես, ամփոփվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված գնդակոծությունների և քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու և նրանց վնասելու փաստերը՝ բացահայտելով արձանագրված խախտումների բնույթն ու օրինաչափությունները:

Ամփոփման արդյունքներն ուղարկվել են միջազգային կառույցներին և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին:

Ներկայում նախապատրաստական աշխատանքներ են ընթանում միջազգային հանդիպումների ու քննարկումների կազմակերպման և այդ հատուկ զեկույցներում տեղ գտած բոլոր փաստերը քննարկման առարկա դարձնելու ուղղությամբ:  

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ