28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Քանի՞ պետական հիմնարկ է փակել ու բացել Կարեն Կարապետյանը. Հրապարակ

karen-karapetyan-2-634x445

Նախորդ տարվա սեպտեմբերից, երբ Կարեն Կարապետյանը նշանակվեց վարչապետ, կառավարությունն սկսեց օպտիմալացումների գործընթաց, գործադիրի գրեթե բոլոր նիստերում լուծարումներ են: Ամենաթարմ դեպքը. Օգոստոսի 17-ի նիստում լուծարվում է «Գյումրու N3 դպրոց» ՊՈԱԿ-ը: Պատճառն աշակերտների թվի նվազումն է: 39 աշխատող մնում է անգործ: Նախորդ նիստում լուծարվեցին Արագածոտնի մարզի հիվանդանոցներ: Դրանից առաջ վերակազմավորվեցին պետական հիմնարկներ:

Քաղաքաշինության նախարարությունը դարձավ կոմիտե, տեսչությունները խոշորացվեցին, մի շարք ՊՈԱԿ-ներ միացվեցին, փակվեցին, դադարեցվեց արտակարգ իրավիճակների, մշակութային, սպորտի ու երիտասարդական և այլ ԾԻԳ-երի աշխատանքը: Վերահսկիչ պալատի, Ազգային ժողովի տասնյակ աշխատողներ դարձան գործազուրկ, ՊԵԿ-ից՝ 500 հոգի:

2016-2017 թվականներին ՀՀ պետական ապարատում նախատեսվում է կրճատել 2900 մարդ:

Պետական հիմնարկներն, անխոս, ուռճացված էին, մասնագետները խոսում էին 30 տոկոսով կրճատելու անհրաժեշտության մասին: ԲԱյց կառավարությունը դրանով սոցիալական խնդիր էր լուծում:

Հիմա, երբ այդ ամենն արվում է արագ տեմպերով, տնտեսվել է 5 մլրդ դրամ, որքանո՞վ է կառավարման արդյունավետությունը բարձրացել: Բանն այն է, որ Կարեն Կարապետյանի կառավարությունն իրար հետևից ստեղծում է ՊՈԱԿ-ներ ու հիմնադրամներ, որոնք առաջին հայացքից բոլորովին էլ չեն խոսում պետապարատի արդյունավետության բարձրացման մասին:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ