18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի նախագահին

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ ալ Սիսիին Ալեքսանդրիայի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական վթարի կապակցությամբ, որը տասնյակ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել:

Նախագահի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ հանրապետության նախագահը ցավակցություն և զորակցություն է հայտնել նախագահ Աբդել Ֆաթթահ ալ Սիսիին և Եգիպտոսի բարեկամ ժողովրդին, զոհվածների ընտանիքներին մաղթել ոգու արիություն և տոկունություն, վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ