25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Անօրինական որոշումներով զրկում եք. Սեֆիլյանը` դատավորին

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ժիրայր Սեֆիլյանի եւ ընկերների գործով դատական նիստը:

Նախագահող դատավոր ատավոր Տաթեւիկ Գրիգորյանը այսօր որոշում կայացրեց Սեֆիլյանի եւ Ներսես Պողոսյանի համար հանրային պաշտպան ներգրավվել:

Այսօրվա նիստին ներկայացել էր հանրային պաշտպան Էմին Բեգլարյանը: Չնայած դատական նիստերի դահլիճից հեռացված Ժիրայր Սեֆիլյանն ու Ներսես Պողոսյանը հայտարարեցին, որ հրաժարվում են հանրային պաշտպանից, Տաթեւիկ Գրիգորյանն անդրդվելի մնաց. Էմին Բեգլարյանին ներգրավեց՝ որպես պաշտպան:

Սեֆիլյանն իր խոսքում մասնավորապես նշեց, որ իր պաշտպանները ոչ թե հրաժարվում են նիստերին մասնակցելուց, այլ դատավորի գործողությունների հետեւանքով չեն կարողանում նիստերին ներկայանալ:

«Ձեր անօրինական խուզարկության պատճառով է, որ իմ պաշտպանները չեն գալիս»,- դատավորին դիմեց Ժիրայր Սեֆիլյանը:

Տաթեւիկ Գրիգորյանը, սակայն, հակադարձեց եւ հորդորեց իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ չանել. «Դուք եք ձեր պաշտպաններին ասել, որ ձեր բացակայությամբ նիստերին չգան»:

Հանրային պաշտպան Էմին Բեգլարյանն էլ իր հերթին դատարանից ժամանակ խնդրեց ամբաստանյալներին հանդիպելու եւ նրանց դիրքորոշումը հասկանալու համար:

«Նման պայմաններում ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարող եմ լինել նրանց պաշտպանը: Հարգելի դատարան, խնդրում եմ նիստը հետաձգել, որ ես հնարավորություն ունենամ հանդիպելու Ժիրայր Սեֆիլյանին եւ Ներսես Պողոսյանին՝ հասկանալու նրանց վերջնական դիրքորոշումը: Այս պահին ես չեմ կարող որեւէ  միջնորդություն ներկայացնել բացարկ հայտնելու վերաբերյալ, քանի որ չունեմ Սեֆիլյանի եւ Պողոսյանի դիրքորոշումները»,- հայտարարեց հանրային պաշտպանը:

Տաթեւիկ Գրիգորյանը խոստացավ նիստը հետաձգելու վերաբերյալ հանրային պաշտպանի միջնորդությունը քննարկել որոշ դատավարական գործողություններից հետո միայն: Այնուհետեւ դատավորը սկսեց ներկայացնել ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանի իրավունքներն ու պարտականությունները:

Նշենք, որ այս գործով մեղադրվում են Ժիրայր Սեֆիլյանը, Գևորգ Սաֆարյանը, Հրայր Թոփչյանը, Սասունիկ Կիրակոսյանը, Հովհաննես Պետրոսյանը, Գալուստ Գրիգորյանը, Ներսես Պողոսյանը: Նիստերի դահլիճում ներկա է միայն ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանը, մյուսները հեռացված են դահլիճից:

Ամբաստանյալ Հրայր Թոփչյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը դատարանում հայտարարեց, որ դահլիճից հեռացված ամբաստանյալներից եւ ոչ մեկին պարզաբանված չեն իրավունքներն ու պարտականությունները:

«Դուք պարտավոր եք պարզաբանել իմ պաշտպանյալի իրավունքները, ի բացառվում, որ իմ պաշտպանյալը տեղյակ չէ, որ դատավորի մտնելիս պետք է ոտքի կանգնի: Ուստի պահանջում եմ անմիջապես վերացնել դատական սանկցիան եւ բերել Հրայր Թոփչյանին»,- ասաց Գեորգի Մելիքյանը:

Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը կրկին հայտարարեց, որ ամբաստանյալներն անհարգալից վերաբերմունք են դրսեւորել դատարանի հանդեպ, ինչի հետեւանքով էլ դատական սանկցիա է կիրառվել եւ հեռացվել են նիստերի դահլիճից:

«Եթե ունենաք հիմնավորված միջնորդություն, ներկայացրեք եւ դատարանը կքննարկի այն»,- ասաց Տաթեւիկ Գրիգորյանը՝ նշելով, որ որեւէ խախտում դատարանը թույլ չի տվել:-ին:

Դատավորը որոշում կայացրեց նիստը հետաձգել եւ նշանակել օգոստոսի 18-ին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ