25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Վարչապետը քննարկել է աղբի վերամշակման ներդրումային ծրագրի մանրամասները

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Global Reservers Management ընկերության գործադիր տնօրեն Ռոբերտ Ուիթֆիլդին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում աղբի վերամշակման գործարանի կառուցման ներդրումային ծրագրի իրականացման հնարավորություններն ու հետագա քայլերը:

Վարչապետը նշել է, որ թափոնների կառավարման ոլորտում կառավարությունն ունի հստակ ռազմավարություն եւ հետեւողականորեն իրականացնելու է այն: Կարեն Կարապետյանը ողջունել է մեր երկրում աղբի վերամշակման ծրագիր իրականացնելու  ընկերության շահագրգռվածությունը եւ հայտնել կառավարության պատրաստակամությունը՝ ցուցաբերելու անհրաժեշտ տեխնիկական օժանդակություն:

Ռոբերտ Ուիթֆիլդը վարչապետին է ներկայացրել իր գլխավորած ընկերության գործունեությունն աղբի վերամշակման ոլորտում: Կողմերը պայմանավորվել են ծրագրի ուղղությամբ նախնական գնահատական կազմելու նպատակով առաջիկայում իրականացնել անհրաժեշտ ուսումնասիրություններ, այնուհետեւ դրանց հիման վրա շարժվել առաջ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ