23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Խոշոր ավտովթար Աշտարակ-Երևան ճանապարհին. հայրը մահացել է, բժիշկները պայքարում են 4-ամյա տղայի կյանքի համար

Երեկ՝ օգոստոսի 4-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Աշտարակ-Երևան ավտոճանապարհին, հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 21։40-ի սահմաններում Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են Volkswagen մակնիշի 99 GG 399 համարանիշի և 36-ամյա Գեղամ Սարգսյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 34 GG 889 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ВАЗ 2121-ի վարորդն ու նրա ուղևոր՝ 4-ամյա Սարգիս Սարգսյանը մարմնական վնասվածներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ Գ. Սարգսյանը մահացել է, իսկ Ս. Սարգսյանը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները երեխայի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։ Բախման հետևանքով 2 մեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, Нива-ն էլ գլխիվայր շրջվել է։

 Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ամբողջական տվյալները։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածն ու վիրավորը հայր ու որդի են։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ