18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանում երեխաների նկատմամբ ընտանեկան բռնության առումով վիճակը բավական բարդ է

Երեխաների նկատմամբ բռնությունը տարբեր հետեւանքներ կարող է առաջացնել, մինչեւ անգամ՝ հոգեկան խանգարման։ Այդ մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեբան Գևորգ Եղյանը։

«Ընտանեկան բռնությունն իր պատճառներն ունի՝ նրանք ծանր սոցիալական պայմաններում են ապրում, կապ ունի նաեւ կրթական ցածր մակարդակի հետ»,-ասաց նա:

Հոգեբանի խոսքով՝ ելնելով տարբեր զեկույցներից՝ կարելի է ասել, որ Հայաստանում վիճակը բավականին բարդ է։

«Ըստ զեկույցի՝ 22-25 տոկոս դեպքերում գոնե մեկ անգամ ընտանիքներում բռնության դեպք եղել է»,- նշեց նա։

Բանախոսի խոսքով՝ ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի ընդունումն անհրաժեշտություն է, եւ զարգացող երկրները պետք է ունենան նման օրենսդրություն:

«Այդ օրենսդրությունը պետք է հավասարակշռված լինի, տա հստակ նկարագրում, թե ինչ է բռնությունը: Բաց այդ պետք է տրվի նաև հստակ ճանապարհային քարտեզ կոնկրետ դեպքերի առումով, որոնցով մարդիկ կշարժվեն խնդիրը լուծելու համար»,-ասաց նա:

20624649_1454287647988716_1963974211_n

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ