28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Պատմական Երզնկայի հայկական Սուրբ Տրդատ վանական համալիրը սեփականաշնորհվել է

manastir_koiluie_tapulandi_ibadet_icin_koilunun_izni_sart (1)

Ներկայիս Թուրքիայի Էրզինջան (պատմական հայկական Երզնկա) նահանգում գտնվող հայկական Սուրբ Տրդատ վանական համալիրը սեփականաշնորհվել է: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Dihaber.net» լրատվակայքը:

Սասունի հայերի միության նախագահ Ազիզ Դաղջըի խոսքով՝ պետությունը եկեղեցու սեփականության իրավունքը տրամադրել է 16 գյուղացիների: «Այժմ եկեղեցի գնալու, աղոթելու համար ոչ թե պետությունից, այլ սեփականատերերից պետք է թույլտվություն ստանանք», – նշել է Դաղջըն:

Էրզինջանի Քամահ շրջանի Դողանքյոյ (Թորթան) գյուղում գտնվող վանական համալիրը 2005թ. «Դողանքյոյի եկեղեցի» անվամբ ներառվել էր հատուկ պահպանվող տարածքների ցանկում:  Ավելի ուշ Սուրբ Տրդատը գանձախույզների հարձակումների թիրախ էր դարձել:

2017թ. մայիսի 23-ին վանական համալիրը պաշտոնապես սեփականության էր տրվել Յուսուֆ Դյունդար, Մեհմեթ Դյունդար և Ռըզա Դեմիրբաշ անվամբ երեք գյուղացիների: Վերջիններիս մահից հետո էլ Սուրբ Տրդատը, փաստորեն, դարձել էլ նրանց 16 ժառանգների համատեղ սեփականությունը:

Փաստի վերաբերյալ մեկնաբանություն կատարած Ազիզ Դաղջըն հիշեցրել է, որ եկեղեցին չի կարող սեփականաշնորհվել որևէ անհատի կողմից: Համաձայն եկեղեցական հիմնադրամների մասին օրենքի՝ եկեղեցին փոքրամասնություններն պետք է պատկանի. «Եթե հայերը որևէ միություն կամ հիմնադրամ ստեղծեն, այն ժամանակ կարող են ձեռք բերել եկեղեցու սեփականության իրավունքը: Եթե միայն մեկ հայ մնա ու նա էլ մեռնի, այն ժամանակ այդ մարդիկ կարող են սեփականաշնորհել եկեղեցին: Բայց, ինչպես տեսնում ենք, մենք՝ հայերս, այստեղ ենք, իսկ եկեղեցին ուրիշներին է տրվել»:

Դաղջըն հավելել է, որ Թուրքիայում գտնվող հայկական եկեղեցիները ենթակա են պատրիարքարանին, հետևաբար դրանք չեն կարող սեփականաշնորհվել որևէ մեկի կողմից: Իսկ սեփականաշնորհվելու դեպքում, ըստ Սասունի հայերի միության նախագահի, խախտվում են Եվրոպայի մարդու իրավունքների կոնվենցիայի և Լոզանի պայմանագրի դրույթները:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ