25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ուժեղ շոգեր են սպասվում․ 42 աստիճանի կհասնի

Առաջիկա օրերին ուժեղ շոգեր են սպասվում, եւ սա պայմանավորված է Իրաքից եկող տաք ցիկլոնով։ Մինչեւ օգոստոսի 7-ը գտնվելու ենք այդ ջերմային ցիկլոնի ազդեցության գոտում: Այդ մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։ Նա նշեց, որ հատկապես շոգ կլինի օգոստոսի 6-ին եւ 7-ին։

Բանախոսը նշեց, որ Լոռիում ջերմաստիճանը կլինի 36 աստիճան, Տավուշի հովտային գոտիներում կհասնի 39 աստիճանի, Կոտայքի նախալեռներում, Արագածոտնի լախալեռներում ջերմաստիճանը կհասնի 38-ից 40-ի։  Արարատյան դաշտում և Երևանում օգոստոսի 6-ին և 7-ին ջերմաստիճանը կհասնի 41 աստիճանի,  ցածրադիր վայրերում չի բացառվում, որ հասնի 42 աստիճանի: Նույն ջերմաստիճանը կանխատեսվում է նաև Սյունիքի հովիտներում՝ մասնավորապես Մեղրիում, Ագարակում։

«Քանի որ օդային զանգվածը փչում է արաբական անապատներից, մեր երկիր տեղափոխվում է անապատային չոր օդ, օդի մեջ կտրուկ կավելանա փոշու կոնցետրացիան, օդի հարաբերական խոնավությունը խիստ կնվազի»,- ասաց նա։

Բանախոսը խորհուրդ տվեց  ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ