25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

10 հազար հոգի դուրս է մնացել հաշմանդամություն ունեցողների ցուցակից

Տարեսկզբին Հայաստանում հաշվառված էր մոտ 210 հազար հաշմանդամություն ունեցող անձ, իսկ այսօր նրանց թիվը հասել է 200 հազարի: Հարց է առաջանում, թե ինչպես հաշմանդամություն ունեցողների ցուցակից անհետացավ 10 հազար անձ։

Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց  հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը։

«Բացատրությունն այն է, որ հաշմանդամության երրորդ կարգ սահմանելու կաննոնները խստացվել են: Մինչդեռ հազարավոր մարդկանց ճակատագրերը կախված են հաշմանդամի իրենց կարգից: Սա խիստ մտահոգիչ է »,- ասաց բանախոսը՝ նշելով, որ հաշմանդամություն ունեցող անձինք գրեթե զրկված են հանգստանալու իրավունքից:

«Այսօր Երևանից դուրս չկան հանգստյան տներ, հյուրանոցներ, որոնք  հարմարեցված կլինեն հաշմանդամություն ունեցող անձանց։ Մի հյուրանոց կա Ջերմուկում, որը հարմարեցված է, սակայն գնային առումով է անհասանելի: Վրաստանում կարող ենք հանգստանալ, սակայն այստեղից տեղափոխման խնդիր կա, քանի որ գնացքները հարմարեցված չեն, գոնե, մեկ վագոն հարմարեցված չէ»,- ասաց նա:

Արմեն Ալավերդյանը նշեց, որ հաշմանդամները պետությունից սայլակ ստանում են երեք տարին մեկ, սակայն ստանդարտացված այդ սարքերը շատ դեպքում չեն համապատասխանում կոնկրետ անձի պահանջմունքներին:

Բանախոսը նկատեց, որ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրը պետք է բարձրացվի պետական մակարդակով: Անհանգստացնող են կրթության հետ կապված խնդիրները:

«Ցանկացած մարդու ապագան՝ հատկապես հաշմանդամություն ունեցողի, մեծապես կախված է այն կրթությունից, որն ինքը կստանա: Ներառական դպրոցներ ունենք, մինչև 2025 թվականը կրթությունն ամբողջությամբ կդառնա ներառական, բայց որակի խնդիր կա: Այսօր  ներառական դպրոցները միայն պայմանական են ներառական, քանի որ եթե մուտքի մոտ թեքահարթակ կա, միևնույն է, մարզադահլիճի համար չկա, մյուս հարկերի և այլն: Կա մասնագետների խնդիր եւ այլն»,- ասաց նա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ