16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Նորածինների սեռերի անհամամասնությունը նվազում է

ՄԱԿ-ի կառույցները Հայաստանը գնահատել են որպես սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման խնդրի լուծման գործում մեծ ջանքեր գործադրած և արագ առաջընթաց արձանագրած երկիր։ Քանի որ վերջին տարիներին մեր հանրապետությունում նկատվում է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների թվի նվազում։ Եթե 2014-2015թթ. նորածինների սեռերի համամասնությունը մեզանում եղել է 100 աղջիկ-114 տղա, ապա 2016-ին այն կազմել է 100-112, իսկ 2017թ. առաջին կիսամյակում` 100-110։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե թվերի նման փոքր տարբերությանը հեշտությամբ կարելի է հասնել։ Սակայն, իրականում սա երկարատև աշխատանքների արդյունք է։

Սեռերի անհամամասնության խնդիրը Հայաստանում ի հայտ է եկել դեռևս 1990-ական թվականներին, իսկ 2008-2012թթ. այն, հասնելով վտանգավոր սահմանագծին, դարձել էր ժողովրդագրական հիմնահարց։  

Դեռ տարիներ  առաջ  սեռերի անհամամասնության խնդիրը քննարկվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների հետ։ Իրավիճակի շտկման նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը  մշակել է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման կանխարգելմանն ուղղված  ծրագրեր, այդ թվում` օրենսդրական փոփոխություններ։ 2016թ. «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում  ամրագրվել է  սեռով պայմանավորված հղիության ընդհատումների արգելքը։  Զուգահեռաբար իրականացվել են կրթական և հանրային իրազեկման լայնամասշտաբ աշխատանքներ։

Միաժամանակ շարունակվում է «Պտղի  սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելման 2015-2017թթ. ծրագիրը», որում ընդգրկվել են նաև միջազգային կառույցներ («Մարդկային զարգացման միջազգային կենտրոն», «Փրկեցեք երեխաներին», «Վորլդ Վիժն») և տեղական հասարակական  ու համայնքային կազմակերպություններ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ