25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Գրադարան այցելողների մեծ մասը երիտասարդներ են

Որքանով է ընթերցասեր հայ երիտասարդությունը։ Այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով այս հարցին, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը նշեց, որ Հայաստանում տարեկան մոտ 2000 գիրք է հրատարակվում, եւ միջինը մոտ 1 000-ը գնում են։

Այդուամենայնից, ընթերցանության մասշտաբները, բանախոսի կարծիքով, գոհացուցիչ չեն։

«Նախկինում, հատկապես՝ խորհրդային տարիներին ամռան ամիսները համարվել են ընթերցանության համար լավ շրջան, այսօր, ցավոք, նկատել են, որ ամենավատ շրջան է վերջին տարիներին»,- ասաց նա։

Գրականագետը նշում է, որ գրադարաններ ընթերցողների հոսք կա, գրքեր կան, որոնք անընդհատ վերցնում ենն։ Սակայն մարզային գրադարաններում խնդիրներ կան։

«Մարզային գրադարանները չեն համալրվել նոր գրքերով, և սա է պատճառը, որ չեն հայթայթում, այսինքն՝ եթե լավ առաջարկա կա, ընթերցող էլ կա»,- ասաց նա՝ նշելով, որ չնայյած կարծիք կա, որ երիտասարդները չեն կարդում, սակայն գրադարան այցելողների 70 տոկոսը երիտասարդներ են՝ 18-35 տարեկան:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ