17 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԱԳՆ-ն պատրաստվում է բանկային հաշիվներ բացել․ Իրավունք

«Իրավունքը» գրում է. «Արտաքին գործերի նախարարությունն այս շաբաթ պատրաստվում է կառավարությանը ներկայացնել ԱԳՆ համակարգում հատուկ նպատակով բանկային հաշիվներ բացելու թույլտվություն տալու մասին որոշ­ման նախագիծը:

Ըստ նախագծի հիմնավորման՝ բանկային հաշիվներ բացելու անհրաժեշտությունը բխում է նրանից, որ ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառա­յողների կյանքին կամ առողջությանը պատ­ճառված վնասների հատուցման մասին ՀՀ օրենքի համաձայն՝ ստեղծվել է հատուց­ման հիմնադրամ, որին հատկացումները կատարվելու են ինչպես պարտադիր, այն­պես էլ կամավոր սկզբունքներով: Իսկ մեր հայրենակիցների կողմից կամավոր սկզբունքով վճարումը (նվիրատվությունը) ապահով եւ վստահելի միջազգային էլեկտ­րոնային վճարահաշվարկային համակար­գերի միջոցով (օրինակ՝ PayPal) կատարե­լու համար՝ անհրաժեշտ է մի քանի պետու­թյունում ՀՀ դեսպանությունների եւ հյու­պատոսական հիմնարկների անունով բա­ցել բանկային հաշիվներ»։

Մանրամասները՝  թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ