19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մասիսի «Գարուն» կարի արտադրամասի աշխատողները վեց ամիս աշխատավարձ չեն ստացել․ Ժողովուրդ

«Ժողովուրդը» գրում է․ «ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքում գտնվող «Գարուն» կարի արտադրամասի աշխատողները դիմել են «Ժողովուրդ» թերթին և պատմել, որ իրենք վեց ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստացել: Տեղեկանալու համար, թե ինչն է աշխատավարձ չտալու պատճառը, «Ժողովուրդ»-ը զրուցեց արտադրամասի տնօրենի՝ Վաղինակ Եղիազարյանի հետ, ով ասաց, «էնպիսի հարց եք բարձրացնում, ես նստած տեղս ինսուլտ եմ ստանում: Չենք կարողանում աշխատել: Պաշտպանության նախարա­րությունը պատվեր է տվել հագուստ կտրե­լու, բայց հումքը չենք կարողանում ներմու­ծել, գումար չկա: Ռուսաստանից պատրաստվում ենք հումքը ներմուծել: Պատկե­րացնո՞ւմ եք՝ 16 տոկոսով վարկ ենք վերց­րել: Փակման եզրին ենք: 16 տոկոսով վարկ եմ վերցնում, որ կտորը ներմուծեմ ու հար­կերը տամ»: Զրույցի ավարտին նա նաև նշեց, որ աշխատավարձերի պարտքերը մարելու համար ևս դիմել են բանկ: Երբ ստացվի վարկ ստանալը, անմիջապես կմարվեն աշխատողների պարտքերը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ