24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պաշտոնեական դիրքը չարաշահելու կասկածանքով ոստիկանության աշխատակիցը ձերբակալվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի ձերբակալվածներին պահելու վայրից /ՁՊՎ/ կալանավորի փախուստի դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա: Փաստի առթիվ ծառայության քննիչի որոշմամբ պաշտոնեական դիրքը չարաշահելու կասկածանքով ձերբակալվել է ոստիկանության հիշյալ ստորաբաժանման աշխատակից Ա. Մ.-ն:

Այսպես, նախաքննական նյութերի համաձայն, Ա. Մ.-ն, 2017 թվականի հուլիսի 27-ին հերթապահել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի ՁՊՎ-ում, որի խցում այդ օրը պահվել են ՀՀ ԱՆ Նուբարաշեն ՔԿՀ կալանավոր Ա. Ա.-ն և ՀՀ ԱՆ Հրազդան ՔԿՀ կալանավոր Ռ. Ա.-ն, ովքեր Մարտունի քաղաք էին տեղափոխվել իրենց վերաբերյալ քննվող քրեական գործերով նշանակված դատական նիստերին մասնակցելու համար:

Նույն օրը երեկոյան կալանավորներից Ռ. Ա.-ն կանչել է հերթապահող ոստիկան Ա. Մ.-ին և խնդրել իրեն ուղեկցել ՁՊՎ-ի սանհանգույց: Ա. Մ.-ն, խախտելով ՁՊՎ ներքին կանոնակարգի պահանջները, առանց ՁՊՎ պետի կամ նրա օգնականի մասնակցության բացել է դեպի խուց տանող մետաղյա ճաղավանդակներով երկու դռները, ապա` խցի դուռը, իսկ կալանավորին սանհանգույց ուղեկցելիս բոլոր երեք դռները թողել է բաց վիճակում: Այնուհետև, կալանավորին խուց վերադարձնելու փոխարեն, նրա հետ գնացել է սնունդ ընդունելու համար հատկացված սենյակ: Այդ ընթացքում խցում պահվող մյուս կալանավոր Ա. Ա.-ն, օգտվելով տևական ժամանակ առանց հսկողության մնալու հանգամանքից, կարողացել է չկողպված դռներով հասնել ոստիկանի աշխատասենյակ, որտեղից վերցնելով դեպի տուգանային հրապարակ տանող ելքի դռան բանալիները` ՁՊՎ-ից դիմել է փախուստի:

            Պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ