20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ֆորմուլա-ալֆա և դրիֆտ-շոու․ բացառիկ ավտոմիջացառում Հայաստանում

Հուլիսի 30-ին՝ ժամը 10-ին, Աբովյան պուրակում տեղի կունենա «Դրիֆտ-շոու ժամանակի հաղթահարում» բացառիկ ավտոմիջոցառումը։ Շոուին կմասնակցեն դրիֆտի վարպետներ ամերիկահայ աշխարհահռչակ Կրիս Կրեգորյանը, լիբանանահայ Գարո Հարությունյանը, ինչպես նաև 12 հայաստանյան ավտոմարզիկներ։ Միջոցառումը կազմակերպել է Հայաստանի Ավտոմոբիլային Ֆեդերացիան և STR մարզական հասարակական կազմակերպությունը:

Միջոցառման ընթացքում կլինի նաև Ֆորմուլա-ալֆա։ Տեղեկացնենք՝ միջոցառման օրը Աբովյան պուրակ տանող բոլոր փողոցները փակ կլինեն ժամը 10-15-ը։ Մուտքն ազատ է լրագրողների և ավտոսպորտի սիրահարների համար։

Մեր թղթակցի հետ զրույցում Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Գագիկ Աղաջանյանը նշեց՝ միջոցառման ընթացքում ավտոսպորտի սիրահարները կարող են սպասել անակնկալների․ այն, իսկապես, աննախադեպ է լինելու։

‹‹Նախ, ինչպես հայտնի է, Հայաստանի փողոցներով երբեք Ֆորմուլա չի երթևեկել, բացի այդ՝ Հայաստանում առաջին անգամ ավտոսպորտի սիրատահրները հնարավորություն կունենան տեսնելու այսպիսի դրիֆտ-շոու․ ամերիկահայ աշխարհահռչակ Կրիս Կրեգորյանը, լիբանանահայ Գարո Հարությունյանը, իսկապես, դրիֆտի բացառիկ վարպետներ են։ Այս ավտոմիոցառման անցկացման համար մասնագիտական կազմը ուշի ուշով ուսումնասիրել է յուրաքանչյուր դետալ, որպեսզի միջոցառումն անցկացվի բոլոր չափանիշների պահանջներին համաձայն։ Անվտագության բոլոր տեսակի միջոցառումները լինելու են հավուր պատշաճի։ Մեզ աջակցելու համար շնորհակալություն ենք հայտնում ԱԻՆ-ին, ոստիկանությանը։ Միջոցառման անցկացման հովանավորներն են ‹‹Ապավեն›› միջազգային բեռնափոխադրող ընկերությունը և ‹‹Ինեկոբանկը››։ Իսկ մեր սփյուռքահայ մարզիկներին՝ Կրիս Կրեգորյանին և լիբանանահայ Գարո Հարությունյանին հովանավորել է ‹‹Harout’s BMW›› կազմակերպությունը։ Այս երկու մարզիկների ավտոմեքենաները և անհրաժեշտ պահեստամասերը, անիվները մինչև Կովկաս, մասնավորապես՝ Փոթի նավահանգիստ հասել է հենց ‹‹Harout’s BMW›› կազմակերպության ջանքերով, իսկ դրանից հետո բոլոր ծախսերը հոգացել են են ‹‹Ապավեն›› միջազգային բեռնափոխադրող ընկերությունը և ‹‹Ինեկոբանկը››։ Մեզ աջակցելու համար շնորհակալություն ենք հայտնում նաև Մասիսի քաղաքապետարանին մեզ խոտի խորանարդիկներ է տրամադրելու համար, որոնցով մասնագետները պատնեշներ են պատրաստել , ինչը կարևոր դետալ է մրցաշարի անցկացման համար››, – նշեց Գագիկ Աղաջանյանը։

Ավտոսպորտի սիրահարներին տեղեկացնենք նաև միջոցառման ընթացքի վերաբերյալ․ նախ հատուկ մասնագետը մեքենայով անցնում է ճանապարհով, համոզվում է, որ ճանապարհի հետ կապված խնդիրներ չկան․ նա միջոցառան ղեկավարին զեկուցում է այդ մասին և ասում, որ կարելի է սկսել միջոցառումը, այնուհետև մրցավարները միմյանց զեկուզում են և դարձյալ համոզվում, որ ամեն ինչ կարգին է։ Իսկ հետո ավտոսպորտի սիրահարները հնարավորություն կունենան տեսնել ֆորմուլան։ Դրանից հետո մեկնարկում է միջոցառումը այս ուղղությամբ՝ Հերացու փողոցից դեպի Աբովյանի պուրակ, Սարալանջի փողոցի վերջնամասից դեպի Տերյան փողոց, նորից Աբովյանի պուրակ և վերադարձ Աբովյան փողոց։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ