19 Օգոստոսի, Saturday, 2017
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

«Ժիրոն պիստալետը հանեց, որ իրան խփեր..,». Սեֆիլյանի զինվորը վկայում է

0DF471F3-84D5-44DF-A802-994FB800F277_w1023_r1_s

«Չորս տանկ մտել էր Թալիշ, Ժիրոն մեզ հավաքեց, որ գնանք հարցերը լուծենք: Մենք Շահումյանի ճամփեն  փակեցինք, գնացինք ու հայտնվեցինք ականապատված տարածքում: Ժիրոն երկու զոհ տվեց, մեկը Արարատը` Թալիշի գյուղապետը, մյուսը ԱԻՄ-ի գնդացրորդը, անունը մոռացել եմ, բայց ինքն էլ ծանր վիրավորվեց ու ծանր վիրավորվեց նաև Ալավերդու Սասունը: Ժիրոն պիստալետը հանեց, որ իրան խփեր, ասեց` ինձանով մի զբաղվեք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում կիսատ թողած պատմությունը շարունակեց ազատամարտիկ, երթուղային տաքսու վարորդ 70 ամյա Զավեն Առաքելյանը :

Սեֆիլյանի նախկին զինվորը նշում է, որ կյանքը իրեն բթացրել է, բայց հրամանատարի մարդ-տեսակը չի կարող մոռանալ:

«Ժիրոն ասեց` գնացեք ու փրկվեք: Տղերքը զենքը ձեռքից խլին: Երեք օր անտառներում մնացինք: Այ տենց տղա էր նա, ոնց կարա նա ահաբեկիչ լինի: Նա միշտ առաջինն էր գնում: Հետո պարզվավ, որ Արարատը չի մեռել…»,-պատմեց  Զավեն Առաքելյանը:

Ազատամարտիկը ցավում է.«Տարիներ հետո Արարատը Ժիրոյի մասին բացասական պատմություններ տարածեց…» :

«30 հազար թոշակ եմ ստանում, բայց էս տարիքիս էլ սահման կգնամ, եթե կարում եմ աշխատեմ` հողս էլ կարամ պահեմ»,-միանգամից պայծառացավ 70 ամյա ազատամարտիկը:

Տղամարդը ծոցագրպանից հանեց ու ինձ մեկնեց պատերազմի մասնակցի վկայականը….

20527200_1356629327791524_1931158544_n

Արխիվ

Օգոստոսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ