26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Այս ձևով պայքարում ենք թուրքի դեմ. ԱՄՆ-ում բնակվող հայերը միասնական են

«Հայաստանից դուրս ապրող հայերի համար հայրենիքը օդ ու ջուր է, հայրենիքի համար արվող յուրաքանչյուր գործ` մեծագույն պարտականություն, որով մի փոքր սփոփվում ենք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՄՆ-ում «Հայկական մոտոցիկլետի ակումբ» (ARMENIAN BRIGADE) բարեգործական ակումբի փոխնախագահ Հարութ Բոգարյանը:

20447124_1067930130009761_635693449_o

Բոգարյանը հայտնեց, որ իրենց ակումբը օրերս պատվավոր անդամի կոչում է շնորհել մի շատ հարգարժան հայի, որը մեծ տառապանքների շնորհիվ  կարողացել է իրականություն դարձնել իր կյանքի երազանքը: Աշխարհի տարբեր երկրներից հավաքելով լրջագույն փաստեր  Բարեդ Մարոնյանը նկարահանել է փաստագրական ֆիլմ, որը պատմում է ցեղասպանության մասին:  «1915 թվականին տարբեր որբանոցներում հայտնված հայ երեխաների ճակատագրին վերաբեվող այս ֆիլմը հուզել է բոլորիս: Մենք ցանկանում ենք, որ Բարեդ Մարոնյանի մասին իմանան նաև Հայաստանում: Բարեդը գտել է նաև այն աղջկա հագուսներից, ում մասին պատմում է ֆիլմը: Մեր ակումբը մեծ հպարտությամբ նրան շնորհեց պատվավոր ակումբի անդամի համար հատուկ կարված բաճկոնը: Քանի որ մենք նրան համարում ենք ազգի զավակ և ասպետ նրան անվանեցինք` Արմենոիդ: Մենք էլ մշակույթով ու այս ձևով պայքարում ենք թուրքի դեմ ու հավատարիմ մնում մեր պատմությանը:»,-մանրամասնեց Բոգարյանը:

20503950_1067925253343582_1234331527_n

20428419_1067925313343576_1860307099_n

Պատվավոր արարողակարգը կատարել են (ARMENIAN BRIGADE) բարեգործական ակումբի 4 անդամները` ակումբի փոխնախագահ` Հարութ Բոգարյանը, կապիտան Էդվարդ Գևորգյանը, գանձապահ Ժիրայր Հարությունյանը և Ջորջ Վարդանյանը:

454545454

Հարութ Բագարյանը նշում է, որ Բարեդ Մարոնյանը մեծ ուրախությամբ և հպարտությամբ է համալրել իրենց շարքերը: Նշենք նաև, որ Մարոնյանը ակումբի պատվավոր անդամ է դարձել  (ARMENIAN BRIGADE) բարեգործական ակումբի նախագահ` Սամ Նաջարյանի ջանքերով:

20464636_1067930426676398_855489034_n

Ձախից` աջ (ARMENIAN BRIGADE) բարեգործական ակումբի նախագահ` Սամ Նաջարյան, Բարեդ Մարոնյան և Հարութ Բոգարյան:

14566313_938685136277510_1562158602792074422_o

Հեղինակ` Լուսին Ղազարյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ