19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սեֆիլյանի և մյուսների գործով դատը շարունակվում է/տեսանյութ/

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի դատարանում շարունակվում է  «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով դատական նիստը։

Փաստաբան Նինա Կարապետյանցը չկարողացավ մուտք գործել նիստերի դահլիճ։ Նա հրաժարվեց կատարել պայուսակի պարունակությունը ցույց տալու կարգադրիչների պահանջը՝ դա որակելով խուզարկություն։

 

Կարապետյանցը նշում է, որ փաստաբաններին ոչ թե զննում են, այլ խուզարկում:

Նշենք, որ այս գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն արվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:

Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 24.04.2015 թվականին Երեւան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, 2014 թվականի մայիսից դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ կատարելու համար:

Մանրամասները` տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ