19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Զղջում եմ այն դեպքում, երբ վստահում եմ այն մարդկանց, որոնց պետք չէր վստահել»

Զղջում եմ այն դեպքում, երբ վստահում եմ այն մարդկանց, որոնց պետք չէր վստահել»
 
Henaran.am-ի շարունակում է իր ընթերցողին ներկայացնել բլից հարցազրույցների շարքը: Այս անգամ մեր զրուցակիցը ժողովրդական երգիչ Սամսոն Պանյանն է:
 
 
-Սամսո՛ն, ինչ կարգախոսով եք առաջնորդվում կյանքում:
-Այս պարագայում ես կարող եմ ասել իմ «ստեղծած» կարգախոսը. միշտ պետք է աշխատել և ձգել:
-Ինչի՞ համար եք զղջում:
-Շատ բաներ կան, որոնց համար, իսկապես, կարող եմ զղջալ: Ավելի շատ զղջում եմ այն դեպքում, երբ վստահում եմ այն մարդկանց, որոնց պետք չէր վստահել:
-Ո՞ր բույրն է Ձեզ գրավում:
-Իմ օծանելիքի:
-Ի՞նչը կուզենայիք փոխել աշխարհում:
-Կուզենայի, որ մարդիկ ավելի բարի դառնային և միմյանց հասկանային:
– Ինչի՞ց եք վախենում:
-Մթությունից, փակ տարածությունից և, իկարկե, ամենակարևորը, ինձ համար թանկ մարդկանց կորցնելուց:
-Երեք բառով բնորոշե՛ք ինքներդ Ձեզ:
-Աշխատասեր, ուժեղ, հիասթափվող:
«Երբեք մի՛ ասա երբեք». համաձա՞յն եք այս արտահայտության հետ:
-Իհարկե:
-Ո՞րն է այն թեման, որի մասին կարող եք խոսել ժամերով և չձանձրանալ:
-Կարծում եմ՝ թեման այնքան էլ կարևոր չէ: Այդ պարագայում առանցքային կարևորություն ունի զրուցակցի անձը. եթե նա հետաքրքիր ու բանիմաց մարդ է, նրա հետ կարելի է խոսել տարաբնույթ հարցերի և թեմաների մասին ու չձանձրանալ:
-Ո՞ւմ եք պատմում Ձեր գաղտնիքները:
-Ընտանիքիս անդամներին, քավորիս, ընկերոջս:
– Շարունակե՛ք միտքը. «Կուզենայի, որ այս պահին….»:
-Հարցը մի փոքր վերաձևակերպենք. կուզենայի, որ ոչ միայն այս պահին, այլև, առհասարակ, երբեք մեր երկրի սահմանները ամուր պահող զինվորները չզոհվեին իրենց սուրբ առաքելությունը կատարելիս: Կուզենայի զինվորների մահվան մասին լուրեր չկարդալ ու չլսել: Թող որ ամուր լինեն մեր երկրի սահմանները:
-Տանել Չեք կարողանում այն մարդկանց, ովքեր….
-Կեղծավոր են:
– Աշխարհում ամենաթանկ մարդը (մարդիկ ) Ձեզ համար:
-Ընտանիքս և իմ բալիկը, ով պետք է ծնվի առաջիկայում:
 
Զրուցեց Հասմիկ Բալեյանը:
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ