29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Եվրահանձնաժողովի շենքի մոտ Թուրքիայի դեմ բողոքի ակցիա է անցկացվել

belcika_insan_haklari

Բրյուսելում, Եվրահանձնաժողովի շենքի դիմաց մի խումբ մարդիկ բողոքի ակցիա են անցկացրել՝ կոչ անելով Թուրքիային ազատ արձակել մի քանի օր առաջ Ստամբուլում ձերբակալված իրավապաշտպաններին:

Միջանկյալ նշենք, որ Ստամբուլում  հուլիսի 5-ին 10 իրավապաշտպաններ էին ձերբակալվել, որոնցից 5-ը արդեն ազատ են արձակվել: Ձերբակալվածների մեջ էին նաև «Amnesty International»  միջազգային իրավապաշտպանական կազմակերպության Թուրքիայի բաժնի տնօրեն Իդիլ Էսերը, ինչպես նաև՝ Օզլեմ Դալքըրանը, Գյունալ Քուրշունը, Վելի Աջուն, Ալի Գարավին և Պետեր Շթոյդները:

Թուրքական «Diken» թերթի կայքը,  հրապարակել է լուսանկարներ ցույցից, որոնցում երևում է, որ ցուցարարները պարզել են պաստառներ՝ «Թուրքիա. ազատ արձակիր իրավապաշտպաններին», «Թուրքիա. դադարեցրու բռնաճնշումները» գրություններով:

Թուրքական աղբյուրը չի հաղորդում, թե ում նախաձեռնությամբ է կազմակերպվել բողոքի ակցիան:

 
Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ